Վարչապետի որոշումներ

10 Հոկտեմբերի 2011, 952 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանին ելույթ ունենալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին, Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակին նվիրված և Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 18-20-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Գևորգյանինը, Ս. Ամիրբեկյանինը (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Հովհաննիսյանինը և Վ. Մովսիսյանինը՝ համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին.
3) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Ֆրանսիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հավելված