28 Դեկտեմբերի 2005, 1019 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 158-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 792-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 158-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման հավելվածի`
1-ին կետում «2005 թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2006 թ. 2-րդ եռամսյակ» բառերով,
ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Քրեակատարողական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 792-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման հավելվածի 2-րդ և 11-րդ կետերում «2005 թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2006 թ. 2-րդ եռամսյակ» բառերով: