Վարչապետի որոշումներ

7 Հոկտեմբերի 2011, 932 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 12-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստը 2011 թվականի դեկտեմբերի 5-9-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին (12 մարդ) տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր (անվճար) և ապահովել նրանց սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» հյուրանոցային համալիրում տեղադրել համաժամանակյա թարգմանության սարքավորումներ և ապահովել դրանց անխափան աշխատանքը։
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) հյուրերին (12 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» հյուրանոցային համալիրում և ապահովել նրանց սնունդը.
2) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 25-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստի անցկացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկանքները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին՝ մինչև 2011 թվականի հոկտեմբերի 25-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարին ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվետվություն։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 17000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների։