Վարչապետի որոշումներ

7 Հոկտեմբերի 2011, 931 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿՅՈՆՋՈՒ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2011 թվականի հոկտեմբերի 7-14-ը գործուղել Կյոնջու (Կորեայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի զբոսաշրջության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ա. Պետրոսյանի՝ Կյոնջու գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Պետրոսյանի` Կյոնջու մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Կյոնջու գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։