Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2005, 1018 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 175-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի`

ա) 8-րդ կետում «2005 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2006 թ. դեկտեմբեր» բառերով.

բ) 15-րդ կետը «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերից հետո լրացնել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ էներգետիկայի նախարարություն, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով, իսկ «2005 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2006 թ. ապրիլ» բառերով.

գ) 19-րդ կետում «նոյեմբեր» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով.

դ) 21-րդ կետի`

2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վտանգավոր նյութեր արտադրող, օգտագործող և պահպանող այն կազմակերպությունների, որոնք պարտավոր են ունենալ հնարավոր վթարի կանխարգելման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլաններ, ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ»,

3-րդ սյունակում «2005 թ.» բառը փոխարինել «2006 թ.» բառով:

Արխիվ

2024

2023