Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 905 - Ա

Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ա. Հակոբյանին 2011 թվականի հոկտեմբերի 3-5-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային տնտեսության և հողի կառավարման հանձնաժողովի 72-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հակոբյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հակոբյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: