Վարչապետի որոշումներ

16 Մարտի 2004, 134 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 533-Ա որոշման մեջ  կատարել հետևյալ փոփոխությունը՝
 որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր) ցանկի 58-րդ կետում  «2004 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2004 թ. ապրիլի 3-րդ         տասնօրյակ» բառերով:

 

Արխիվ

2024

2023