Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 912 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմա-տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից ռազմա-տնտեսական հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցությանը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 3-7-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության` Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Գ. Բադալյանինը, Տ. Պետրոսյանինը և Կ. Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Դ. Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բադալյանի՝ Բիշքեկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։