Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 910 - Ա

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի
3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Կիևում անցկացվող «Կրթության համակարգը 21-րդ դարի Եվրոպայիում. Կիևյան նախաձեռնություններ» խորագրով ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 21-23-ը Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով՝ բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Հարությունյանի՝ Կիև գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։