Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 908 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 869-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Վաշինգտոն գործուղելու մասին» N 869-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Վ. Գաբրիելյանինը (նաև՝ 2011 թվականի սեպտեմբերի 28-29-ը՝ Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Դքսություն), Տ. Դավթյանինը (նաև՝ 2011 թվականի սեպտեմբերի 27-29-ը՝ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), Վ. Արամյանինը և Ա. Ազիզյանինը` Հայաս-տանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.»: