Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 907 - Ա

Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տեղեկատվայնացման վարչության պետ Ն. Ստեփանյանին 2011 թվականի հոկտեմբերի 25-28-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ կապի տարածաշրջանային համագործակցության ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվայնացման և տեղեկատվական անվտանգության հանձնաժողովների հերթական նիստերին, «Սոֆթուլ-2011» տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսին և «Անհատական տվյալների պաշտպանություն» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովին մասնակցելու համար։
2. Ն. Ստեփանյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ն. Ստեփանյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։