Վարչապետի որոշումներ

27 Սեպտեմբերի 2011, 895 - Ա

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ, Է. ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ Գ. ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ՝ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2011 թվականի սեպտեմբերի 22-25-ը ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 22-25-ը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության իրավաբանական բաժնի պետ Գ. Միրիջանյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 20-23-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր