Վարչապետի որոշումներ

27 Դեկտեմբերի 2005, 1014 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 927-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 927-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Վ. Քոչարյանի փոխարեն ընդգրկել Ռ. Եդոյանին:

Այդ կապակցությամբ «Վ. Քոչարյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բարեփոխումների բաժնի վարիչ» բառերը փոխարինել «Ռ. Եդոյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր» բառերով:

Արխիվ

2024

2023