22 Սեպտեմբերի 2011, 879 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու համար բանակցություններին մասնակցելու նպատակով 2011 սեպտեմբերի 27-29-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության՝ Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ա. Մարությանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տ. Սամվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Մնացականյանի և Հ. Թոռչյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «Արդշինինվեստբանկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մարությանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։