Վարչապետի որոշումներ

20 Սեպտեմբերի 2011, 877 - Ա

Ջ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին 2011 թվականի սեպտեմբերի 21-24-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` հաշմանդամների հարցերով Եվրախորհրդի գործողությունների 2006-2015 թվականների ծրագրի Եվրոպական համակարգման ֆորումի 5-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջ. Բաղդասարյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: