26 Դեկտեմբերի 2005, 1013 - Ա
Վ. ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վռամ Դովլաթյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Թարվերդյան - Հայաստանի ագրարային պետական համալսարանի ռեկտոր
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Շահինյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Վ. Դովլաթյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: