Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2011, 869 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև Հայամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 22-28-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Վ. Գաբրիելյանինը, Տ. Դավթյանինը (նաև՝ 2011 թվականի սեպտեմբերի 27-29-ը՝ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), Վ. Արամյանինը և Ա. Ազիզյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը և Ա. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի, Վ. Վարդանյանի և Ա. Գրիգորյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Հավելված