Վարչապետի որոշումներ

23 Դեկտեմբերի 2005, 1010 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում`

ա) ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետ Մ. Մինասյանի փոխարեն ընդգրկել ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական քաղաքականության և տարածքային պլանավորման վարչության պետ Ս. Մկրտչյանին.

բ) ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների պահպանության բաժնի պետ Ս. Դերձյանի փոխարեն ընդգրկել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ Ս. Շաքարյանին:

Այդ կապակցությամբ «Մ. Մինասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետ» բառերը փոխարինել «Ս. Մկրտչյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական քաղաքականության և տարածքային պլանավորման վարչության պետ» բառերով և «Ս. Դերձյան - ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների պահպանության բաժնի պետ» բառերը փոխարինել «Ս. Շաքարյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ» բառերով:

Արխիվ

2024

2023