Վարչապետի որոշումներ

14 Սեպտեմբերի 2011, 860 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 22-23-ը Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հ. Գասպարյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Ռումինիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Անանյանինը, Մ. Մելիքյանինը, Հ. Հակոբյանինը, Ա. Զատիկյանինը, Է. Աղախանյանինը և Վ. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Աշոտյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Է. Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Ռումինիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Բուխարեստ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Երևան-Բուխարեստ, իսկ 2011 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Բուխարեստ-Երևան երթուղիներով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բուխարեստ մեկնելու հետ կապված հարցերը:

Հավելված