14 Սեպտեմբերի 2011, 859 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 748–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 9-ի «Ա. Աշոտյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղելու մասին N 748–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2011 թվականի սեպտեմբերի 26-27-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` բարձրագույն կրթության ոլորտում երկկողմ համագործակցության, հետագա հնարավոր համատեղ գործողությունների և կրթական քաղաքականության հիմնահարցերը քննարկելու, և 2011 թվականի սեպտեմբերի 27-28-ը` Լեհաստանի Հանրապետություն՝ Բիալիստոկ քաղաքում կայանալիք նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։».
2) որոշման վերնագիրը, 2-րդ և 3-րդ կետերը «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն» բառերից հետո լրացնել «և Լեհաստանի Հանրապետություն» բառերով։