13 Սեպտեմբերի 2011, 857 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵԼՍԻՆԿԻ ԵՎ ՏԱԼԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Աջակցություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում. ստանդարտ ծախսերի մոդել» թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք բարձրաստիճան պաշտոնյաների ճանաչողական այցերին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 18-24-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) և Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Հելսինկի և Տալլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի` Հելսինկի և Տալլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: