9 Սեպտեմբերի 2011, 851 - Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՍԵՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վ. Դանիելյանին 2011 թվականի սեպտեմբերի 26-30-ը գործուղել Սեուլ (Կորեայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակում կազմակերպվելիք տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով սեմինարին ու աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Վ. Դանիելյանի` Սեուլ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Սեուլ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Դանիելյանի` Սեուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: