Վարչապետի որոշումներ

22 Օգոստոսի 2011, 794 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2011 թվականի օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ։
2. Արթուր Պետրոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանի վրա։