7 Սեպտեմբերի 2011, 839 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ու ավիաընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագներն ուսումնասիրելու, ծառայությունների որակի և սակագնի համարժեքությունը գնահատելու, Հայաստանի Հանրապետության հարևանությամբ գործող տարածքային, ինչպես նաև այլ միջազգային օդանավակայանների ու ավիաընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագների հետ համեմատելու, դրանց մրցունակությունը և ուղևորների համար մատչելիությունը գնահատելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա ժամկետում վերլուծել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել այն գործոնների մասին տեղեկատվություն, որոնք կարող են ներազդել Հայաստանի Հանրապետության ուղևորափոխադրումների շուկայում առաջարկվող որակի և սակագների վրա, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ այն ավելի մատչելի ու մրցունակ դարձնելու վերաբերյալ: