8 Սեպտեմբերի 2011, 846 - Ա
ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-25-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Քիմիական զենքի մասին կոնվենցիայի իրագործմանը նվիրված Հայաստանի Հանրապետության Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ազգային մարմնում ընդգրկված գերատեսչությունների համար աշխատաժողով անցկացնելու նպատակով Քիմիական զենքի արգելման կազմակերպության պատվիրակության (3 մարդ)` 2011 թվականի սեպտեմբերի 21-25-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 487500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի կողմից: