Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2011, 833 - Ա

Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2011 թվականի սեպտեմբերի 2-5-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն՝ գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համար:
2. Ս. Կարապետյանի և Ա. Պետրոսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: