Վարչապետի որոշումներ

6 Սեպտեմբերի 2011, 832 - Ա

Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին 2011 թվականի սեպտեմբերի 7-10-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն` Արևելյան գործընկերության էկոնոմիկայի նախարարների նախարարական համաժողովին և Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպումներին մասնակցելու համար:
2. Տ. Դավթյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: