Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2005, 990 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 716-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Պեկին գործուղելու մասին» N 716-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. 2005 թվականի սեպտեմբերի 25-30-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կայանալիք առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 4-րդ նիստին մասնակցելու նպատակով Պեկին և Շանհայ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

Ա. Թումանյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Դ. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կ. Մինասյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Գ. Ղալաչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի և Աֆրիկայի վարչության պետ

Գ. Քոչարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ

Ա. Հովսեփյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ»։

Արխիվ

2024

2023