Վարչապետի որոշումներ

31 Օգոստոսի 2011, 823 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների համակարգի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ և համակարգի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով ՝

Հ. Հակոբյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար


Ա. Մկրտչյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային տեսչության պետ

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Ս. Շահինյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ

Հ. Եմիշյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ

Բ. Մինասյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար