Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2011, 816 - Ա

«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Մասնագիտությունը հեռանկարում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակից պատվիրակությունների՝ 2011 թվականի սեպտեմբերի 7-9-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, դահլիճի վարձակալության, գրենական պիտույքների և մշակութային միջոցառումների հետ կապված ծախսերը՝ 4110000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած հաշվետվությունների: