Վարչապետի որոշումներ

30 Օգոստոսի 2011, 817 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 345-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 26-ի «Հայամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 521-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 345-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
 

Հավելված