30 Օգոստոսի 2011, 818 - Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վ. Դանիելյանին 2011 թվականի սեպտեմբերի 5-7-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականը ժամանակահատվածի համար համագործակցության միջպետական ծրագրի նախագծի քննարկման նպատակով հրավիրվող կոորդինացիոն խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Վ. Դանիելյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Դանիելյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։