30 Օգոստոսի 2011, 815 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 584-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 23-ի «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 584-Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը» սյունակում «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով, իսկ «Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը» սյունակում` «01.09.2011» թվերը «01.10.2011» թվերով: