Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2004, 132 - Ա

Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանին 2003 թվականի մարտի 17-20-ը գործուղել Մոսկվա՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» համաձայնագրի շրջանակներում կազմակերպվող աշխատանքային խորհրդակցություններին մասնակցելու համար։
        2. Գ. Եգանյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
        3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել         Գ. Եգանյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
       
Արխիվ

2024

2023