Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1689 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ, 605-րդ, 685-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ջրային
օրենսգրքի 61.1-ին հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Կառավարչական
իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների
միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը և պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու օրինակելի պայմանագրի ձևը
հաստատելու մասին» N 314-Ն որոշմամբ, ինչպես նաև ելնելով Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի, Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի -
Լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի, Ոռոգման համակարգերի արդիականացման
ծրագրի և Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի (այսուհետ՝
ծրագրեր) իրականացման արդյունքում կառուցված և վերականգնված հիդրոտեխնիկական կառուցվածքները, ինչպես նաև ձեռք բերված նյութերը, սարքերն ու
սարքավորումներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան
օգտագործելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ծրագրերի շրջանակներում կառուցված hիդրոտեխնիկական կառուցվածքներն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և՝
1) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը և լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով
ավելացնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ջրօգտագործողների
ընկերություններին՝ համաձայն N 2 հավելվածի.
3) նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար
նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ
համայնքին (Բարձրունի բնակավայր)՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Ծրագրերի շրջանակներում վերականգնված hիդրոտեխնիկական կառուցվածքների՝
1) վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել «Ջրառ» փակ
բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող համապատասխան հիդրոտեխնիկական կառուցվածքների հաշվեկշռային արժեքը և լրացուցիչ բաժնետոմսերի
տեղաբաշխման միջոցով ավելացնել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության
կանոնադրական կապիտալը` համաձայն N 4 հավելվածի.
2) վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող համապատասխան հիդրոտեխնիկական կառուցվածքների հաշվեկշռային արժեքը՝ համաձայն N 5 հավելվածի.
3) վերականգնման աշխատանքների արժեքի չափով ավելացնել համայնքային
սեփականություն հանդիսացող և ջրօգտագործողների ընկերությունների կողմից
շահագործվող համապատասխան ներտնտեսային ոռոգման համակարգի հաշվեկշռային արժեքը՝ համաձայն N 6 հավելվածի:
3. Ծրագրերի շրջանակներում ձեռք բերված կարգավարական (դիսպետչերական) հսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի հետ համատեղելի
ջրաչափական սարքավորումները`
1) լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնել «Ջրառ»
փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալին` համաձայն N 7
հավելվածի.
2) նվիրաբերել ջրօգտագործողների ընկերություններին՝ համաձայն N 8
հավելվածի:
4. Ծրագրերի շրջանակներում «Բաղրամյան-Նոյակերտ ներտնտեսային
ոռոգման ցանցի կառուցում» պայմանագրով ձեռք բերված, սակայն չօգտագործված
24,559,773 դրամ արժողությամբ, 51 անվանում նյութերը, սարքերն ու սարքավորումներն
ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ համաձայն N 9 հավելվածի։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն
ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի լրացուցիչ բաժնետոմսերի
տեղաբաշխման միջոցով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալին ավելացման, գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը.
2) սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման
պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը.
3) սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը.
4) սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի վերականգնման աշխատանքների արժեքի չափով համապատասխան հիդրոտեխնիկական կառուցվածքների հաշվեկշռային արժեքի ավելացման և այն լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական
կապիտալին ավելացման գործընթացը.
5) սույն որոշման N 5 հավելվածում նշված գույքի վերականգնման աշխատանքների արժեքի չափով համապատասխան հիդրոտեխնիկական կառուցվածքների հաշվեկշռային արժեքի ավելացման գործընթացը.
6) սույն որոշման N 6 հավելվածում նշված գույքի վերականգնման աշխատանքների արժեքի չափով համապատասխան ներտնտեսային ոռոգման համակարգի հաշվեկշռային արժեքի ավելացման գործընթացը.
7) սույն որոշման N 7 հավելվածում նշված գույքի լրացուցիչ բաժնետոմսերի
տեղաբաշխման միջոցով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալին ավելացման և հանձնման-ընդունման գործընթացը.
8) սույն որոշման N 8 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը.
9) սույն որոշման N 9 հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին հանձնման-ընդունման գործընթացը։
6. Սահմանել, որ սույն որոշման կատարման համար անհրաժեշտ ծախսերը
(պետական տուրքերը, նոտարական ծախսերը և այլն) համապատասխանաբար
կատարվում են «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության, ջրօգտագործողների
ընկերությունների և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ
համայնքի միջոցների հաշվին:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9

Արխիվ

2024

2023