Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1681 - Ն

«ՈՉՆՉԱՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 901 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության 2017 թվականի
ապրիլի 11-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային
օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական
տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Միության մաքսային
օրենսգիրք) 250-րդ հոդվածի 2-րդ կետը և «Մաքսային կարգավորման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 232-րդ հոդվածը ու ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների
ոչնչացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների
ոչնչացման վերաբերյալ ակտի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքի ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացության օրինակելի
ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից
սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման
կարգը` համաձայն N 4 հավելվածի.
5) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության
շրջակա միջավայրի նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ
ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 5
հավելվածի.
6) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սույն որոշման 1-ին
կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն
N 6 հավելվածի.
7) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության
առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սույն որոշման 1-ին
կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն
N 7 հավելվածի.
8) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության
ազգային անվտանգության ծառայության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ
ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 8
հավելվածի.
9) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում
նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 9 հավելվածի.
10) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սույն
որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման
կարգը` համաձայն N 10 հավելվածի.
11) սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարության կողմից սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 11 հավելվածի:
2. Սույն որոշման շրջանակներում Միության մաքսային օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝ ապրանքների ոչնչացման հնարավորության մասին
եզրակացություն տրամադրող պետական լիազոր մարմին է հանդիսանում՝
1) ԱՏԳ ԱԱ 01-ից ԱՏԳ ԱԱ 24 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմինը.
2) ԱՏԳ ԱԱ 25-ից ԱՏԳ ԱԱ 27 ապրանքային խմբերում ընդգրկված
ապրանքների համար` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը.
3) ԱՏԳ ԱԱ 28, ԱՏԳ ԱԱ 29, ԱՏԳ ԱԱ 31-ից ԱՏԳ ԱԱ 36, ԱՏԳ ԱԱ 38-ից ԱՏԳ
ԱԱ 48, ԱՏԳ ԱԱ 50-ից ԱՏԳ ԱԱ 83, ԱՏԳ ԱԱ 91, ԱՏԳ ԱԱ 94-ից ԱՏԳ ԱԱ 96
ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
4) ԱՏԳ ԱԱ 30 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմինը.
5) ԱՏԳ ԱԱ 37, ԱՏԳ ԱԱ 92 և ԱՏԳ ԱԱ 97 ապրանքային խմբում ընդգրկված
ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարությունը.
6) ԱՏԳ ԱԱ 49 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը`
յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ արգելված տպագիր,
աուդիովիզուալ և այլ կրիչների վրա գրված տեղեկատվության մասով.
7) ԱՏԳ ԱԱ 84 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ տեղեկատվության
գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքատեսակների մասով.
8) ԱՏԳ ԱԱ 85 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում կամ Հայաստանի
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ տեղեկատվության
գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների, արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա գրված տեղեկատվության և ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքատեսակների մասով.
9) ԱՏԳ ԱԱ 86-ից ԱՏԳ ԱԱ 89 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարությունը.
10) ԱՏԳ ԱԱ 90 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
և Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմինը՝ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում.
11) ԱՏԳ ԱԱ 93 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 901 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող տասներորդ օրը:  

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8

հավելված9

հավելված10

հավելված11

Արխիվ

2024

2023