Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2091 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 226-րդ և 241-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1288-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) 2021-2023 թվականների անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում`
ա. ըստ անշարժ գույքի սեփականատերերի` օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ մինչև օրենսգրքի 11-րդ բաժինն ուժի մեջ մտնելը ներկայացված տեղեկությունները,
բ. օրենսգրքի 11-րդ բաժինն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված (բացառությամբ ֆիզիկական անձանց համապարփակ իրավահաջորդության կարգով անցած), ինչպես նաև 2020 թվականի գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացված տեղեկությունները..
2) 4-րդ կետի 2-րդ ենթակետում 2020 թիվը փոխարինել 2024 թվով, իսկ 2019 թիվը՝ 2023 թվով.
3) 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի ա պարբերությունները կադաստրային արժեքը՝ բառերից առաջ լրացնել շուկայական արժեքին մոտարկված բառերով.
4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով տեղեկատվական համակարգում անշարժ գույքի հարկը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար հաշվարկվում է օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված` անշարժ գույքի հարկման յուրաքանչյուր օբյեկտի (հողամասի և (կամ) դրա բարելավման) համար` հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի ներկայացրած տեղեկություններով անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտը նույնականացնող միավորի բանալին և արխիվային ծածկագիրը` որպես հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի, գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի և օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալ` հիմք ընդունելով օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները, օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:».
5) 8-րդ, 15-րդ և 27-րդ կետերում 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն բառերը փոխարինել 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն բառերով.
6) 11-րդ կետում 2018 թվականի և հետագա բառերը փոխարինել 2021 թվականի և հետագա բառերով, իսկ նույն կետի 1-ին ենթակետում «մինչև 2018 թվականի» բառերը՝ «մինչև 2020 թվականի» բառերով, օրենսգիրքն բառը՝ օրենսգրքի 12-րդ բաժինն բառերով.
7) 16-րդ կետում «Համաձայն օրենսգրքի 249-րդ հոդվածի՝» բառերը փոխարինել «Օրենսգրքի 249-րդ հոդվածին համապատասխան՝» բառերով.
8) 18-րդ կետի 7-րդ ենթակետում անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի բառերը փոխարինել անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի բառերով, իսկ կատարվում են բառերը՝ կատարվում է բառերով.
9) 20-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «հարկային» բառը փոխարինել «լիազոր» բառով.
10) 28-րդ կետի 4-րդ ենթակետից հանել տարեկան բառը.
11) 30-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Արխիվ

2024

2023