Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2098 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 7-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցը հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Չարենցի 46)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին։

հավելված

Արխիվ

2024

2023