PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! )YH H word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 1. ՀՀ արդարադատության նախարարություն03.05.2023թ.N /27.3/21743-20231. «Համաձայնագրեր կնքելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նախաբանում, որպես Նախագծի ընդունման համար իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմ՝ հղում է կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ Կարգ) 3-րդ և 57-րդ կետերին, մասնավորապես՝ Կարգի 3-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր առանձին դեպքում, հիմնավորելով գնման գործընթացի առանձնահատկությունը, պատվիրատուն կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը (սահմանված կարգով ներկայացնելով համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ)` հայցելով վերջինիս թույլտվությունը՝ գնումն իրականացնել առանց սույն կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման՝ կիրառելով կամ չկիրառելով դրան փոխարինող այլ պայման (պայմաններ):Այս դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով գնման գործընթացի առանձնահատկությունը, կարող է որոշում կայացնել, թույլատրելու պատվիրատուին կազմակերպելու գնման գործընթացը՝ առանց սույն կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման, անհրաժեշտության դեպքում, կիրառելով դրան փոխարինող այլ պայման (պայմաններ), իսկ Կարգի 57-րդ կետի համաձայն՝ պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:Վերոգրյալ կարգավորումների լույսի ներքո, պատվիրատուն յուրաքանչյուր առանձին դեպքում կարող է դիմել Հայաստանի Հանրապեութւայն կառավարությանը՝ հայցելով վերջինիս թույլտվությանը՝ գնումն իրականացնել առանց սույն կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման՝ կիրառելով կամ չկիրառելով դրան փոխարինող այլ պայման (պայմաններ): Նկատի ունենալով վերոհիշյալը, Նախագծի վերնագիրն առաջարկում ենք խմբագրել, մասնավորապես՝ «Համաձայնագրեր կնքելու» բառերը փոխարինել «Գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու» բառերով, ինչպես նաև խմբագրել Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետը, նախատեսելով, որ նշված կազմակերպությունների հետ պետք է կնքվեն համապատասխան գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագրեր: Նույն դիտողությունը վերաբերում է նաև Նախագծի Հավելվածի վերնագրին, մասնավորապես՝ Հավելվածով սահմանվում է Կնքվելիք համաձայնագրերի մասին Ցանկը, մինչդեռ գտնում ենք, որ պետք է սահմանվի այն գնման պայմանագրերի ցանկը, որոնցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պետք է կնքվեն համաձայնագրեր: Բացի այդ՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 9-ին մասի պահանջները, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտի համապատասխան մասերը հղում են պարունակում այդ հավելվածներին, Նախագիծն առաջարկում ենք խմբագրել: Ընդունվել է:Որոշման նախագծում և նախագծի հավելվածում կատարվել են համապատասխան փոփոխություններ:2. Նախագծի 2-րդ կետն անհրաժեշտ է խմբագրել և հստակեցնել, թե խոսքն ինչ «պահանջվող փաստաթղթերի» մասին է:Ընդունվել է։ Որոշման նախագծում կատարվել է համախատասխան փոփոխությունը։ 2. ՀՀ ֆինանսների նախարարություն04.05.2023թ.N 01/26-1/8847-20231. Ուսումնասիրելով հիշյալ գրությամբ ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հայտնում ենք, որ առաջարկություններ չունենք: Ընդունվել է։ PK ! @ word/theme/theme1.xml
PK ! sć& & word/settings.xml
PK ! yM word/webSettings.xml
PK ! x word/styles.xml
PK ! YFG1 1 word/numbering.xml
PK ! ke4 word/fontTable.xml
PK ! [ docProps/app.xml
Normal3535012857Microsoft Office Word0236falseTitle1false3352falsefalse16.0000PK \LV簤 docProps/core.xmlg.mesropyanhttps://mul2.gov.am/tasks/791549/oneclick/13Ampopatert (2).docx?token=6482536ada594afeec12f3bc361e9dedArayik Mnatsakanyan142022-05-19T15:14:00Z2023-05-08T07:29:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! )YH H = word/document.xmlPK ! @ word/theme/theme1.xmlPK ! sć& & v word/settings.xmlPK ! yM word/webSettings.xmlPK ! x word/styles.xmlPK ! YFG1 1 word/numbering.xmlPK ! ke4 word/fontTable.xmlPK ! [ r docProps/app.xmlPK \LV簤 { docProps/core.xmlPK