PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! ȧ) ) word/document.xml
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ Իրավական ակտի հիմնավորումը1.ԱնհրաժեշտությունըՆախագծի մշակումը բխում է սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման, ինչպես նաև ոլորտային համալիր ծրագրի մշակման համար լիազորող նորմի ամրագրման անհրաժեշտությունից։2.Առկա իրավիճակը և խնդիրներըԵրեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարևոր միջոցառումներ, որոնց մի մասը ներառված են ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում և ծրագրի իրականացման միջոցառումներում։Արդյունքում իրավական ակտերում ստացվում է որոշ միջոցառումների անհարկի կրկնություն, իսկ 2023 թվականի տարվերջին ավարտվող համալիր ծրագրի արդյունքների ամփոփումից հետո անհրաժեշտություն է առաջանալու ոլորտային համալիր միջոցառումները սահմանող փաստաթղթի մշակման, որի համար հիմք կարող է հանդիսանալ առաջարկվող նախածում ներառված լիազորող նորմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում գործող համալիր ծրագրի համար լիազորող նորմ հանդիսանում է մի կողմից «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, համաձայն որի Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ըստ մարզերի և (կամ) տարածաշրջանների քննարկում է առանձին սոցիալական խմբերի ընդհանրական սոցիալական կարիքները և իրականացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների ընթացիկ և վերջնական թիրախավորում` ըստ սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների, մարզերի և (կամ) առանձին տարածաշրջանների ու սոցիալական խմբերի և համապատասխան ծրագրերն ընդգրկում հաջորդ տարվա պետական բյուջեում, իսկ մյուս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը, որով սահմանվել է «Երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, այլընտրանքային ծառայությունների ընդլայնում» միջոցառումը։ Ըստ էության առաջին լիազորող նորմը ամբողջական անդրադարձ չի կատարում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող միջոցառումների սահմանմանը, իսկ երկրորդը հանդիսանում է որոշակի ժամանակահատվածի համար սահմանված միջոցառում, որի ժամկետն ըստ էության ավարտին է մոտենում։Ելնելով վերորգրյալից, անհրաժեշտություն է առաջանում ոչ թե յուրաքանչյուր տարի կարճաժամկետ միջոցառումներ սահմանել (ընդ որում միայն բյուջետային միջոցառումներ), այլ երեխաների իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական պլանավորման գնահատման արդյունքների (գնահատումն արդեն իսկ իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից և արդյունքները ներկայացվել է Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովին) և Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրի ավարտից հետո նաև նշված ծրագրի գնահատման արդյունքների հաշվի առնմամբ սահմանել ոլորտային ընդգրկուն միջոցառումներ, որոնք անդրադարձ կկատարեն երեխայի բոլոր իրավունքների իրացմանը և պատասխանատու գերատեսչությունների համար կլինեն ուղեցույց առաջիկա տարիների համար՝ հստակ ուրվագծելով ոլորտային քաղաքականությունը։3.Կարգավորման նպատակը և բնույթըՀստակեցնել ոլորտային միջոցառումներն արտացոլող փաստաթղթի տեսակը։4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:5.Ակնկալվող արդյունքըԽուսափել իրավական ակտերում միջոցառումների անհարկի կրկնությունից, հստակ ամրագրել ոլորտային միջոցառումներն արտացոլող փաստաթղթի։ Ամրագրվող լիազորող նորմի արդյունքում հնարավորություն ունենալ սահմանել ոլորտային երկարաժամկետ նպատակադրումներ՝ իրավիճակի վերլուծության, հստակ ելակետային և թիրախային արժեքների շնորհիվ, որը թույլ կտա էականորեն բարելավել երեխայի իրավունքների պաշտպանության գործընթացը երկրում։ 6.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններըՀայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում:7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՆախագիծը փոխկապակցված է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի Մեգանպատակ 04-ի հետ՝ սահմանելով հիշյալ ռազմավարությամբ նշված՝ երեխաների նկատմամբ պետական ամբողջական և լիարժեք հոգածության ապահովմանը նպաստող միջոցառումներից մեկի՝ Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիր հաստատելու Կառավարության լիազորությունը։PK ! + word/theme/theme1.xml
PK ! tk
k
word/settings.xml
PK ! .3N N word/styles.xml
PK ! bh word/numbering.xml
PK ! (tU U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! !X X docProps/app.xml
Normal037044017Microsoft Office Word0339falseНазвание1Title1HPfalse4712falsefalse14.0000PK ! P:gI6 6 customXml/item1.xml
PK ! 4 word/fontTable.xml
PK ! 6' ' word/webSettings.xml
PK ! FQ Q word/stylesWithEffects.xml
PK sVӵޞ
docProps/core.xmlAnna.Hakobyanhttps://mul2.gov.am/tasks/790111/oneclick/Himnavorum.docx?token=f2caf8ac44666de1a8edeb12aff1f93dAnahit22022-07-22T08:36:00Z2023-05-10T18:43:00Z2023-05-10T18:43:00ZPK ! I [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! *B ? word/_rels/document.xml.relsPK ! ȧ) ) E word/document.xmlPK ! + 8 word/theme/theme1.xmlPK ! tk
k
R word/settings.xmlPK ! .3N N w] word/styles.xmlPK ! bh h word/numbering.xmlPK ! (tU U M customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( غ customXml/_rels/item1.xml.relsPK ! !X X < docProps/app.xmlPK ! P:gI6 6 customXml/item1.xmlPK ! 4 ) word/fontTable.xmlPK ! 6' ' - word/webSettings.xmlPK ! FQ Q word/stylesWithEffects.xmlPK sVӵޞ
s+ docProps/core.xmlPK .