PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! IQ Q word/document.xml
ՆԱԽԱԳԻԾՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ________________________ 2023 թվականի N -Ն ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 8-րդ, 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 11-րդ ու 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.1. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել համարժեք փոխհատուցում՝ համաձայն հավելված 1-ի:2. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 34,560.0 հազար դրամ՝ «Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով: 3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների։4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման համաձայն հատկացված գումարի տրամադրումը սույն որոշման 1-ին հավելվածում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց:5. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:PK ! g word/theme/theme1.xml
PK ! \CK6 K6 word/settings.xml
PK ! '
word/webSettings.xml
PK ! Y word/styles.xml
PK ! b} } word/numbering.xml
PK ! \
word/fontTable.xml
PK ! 2V V docProps/app.xml
Normal214432528Microsoft Office Word0215falseTitle1Название1false2966falsefalse16.0000PK JVK K docProps/core.xmlinternhttps://mul2.gov.am/tasks/788453/oneclick/Karav.Voroshum-7 nist.docx?token=49951a11c7ae8847d5428ae569b3de89Արա Մկրտչյան62005-01-01T01:43:00Z2023-05-04T10:25:00Z2023-05-10T14:23:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! IQ Q = word/document.xmlPK ! g word/theme/theme1.xmlPK ! \CK6 K6 4 word/settings.xmlPK ! '
3k word/webSettings.xmlPK ! Y uu word/styles.xmlPK ! b} } L word/numbering.xmlPK ! \
word/fontTable.xmlPK ! 2V V docProps/app.xmlPK JVK K docProps/core.xmlPK