PK ! w1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! x word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունըՀՀ կառավարության 21.07.2022 թ. թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է կատարել արդարադատության ոլորտի թվայնացմանն ուղղված մի շարք գործողություններ, այդ թվում՝ «Էլեկտրոնային դատարան» միասնական հարթակի ստեղծում, դատավորների միջև գործերի բաշխման համակարգի արդիականացում, դատական վիճակագրության հավաքագրման համակարգի արդիականացում, էլեկտրոնային սնանկության հարթակի ստեղծում և այլն։ՀՀ-ում դեռևս առկա չէ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական գործերի հարուցումը, քննությունը, լուծումն ու բողոքարկումն ապահովող միասնական էլեկտրոնային համակարգ։Ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ քննվող քաղաքացիական գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված դատավարական գործողություններն այժմ կատարում են թղթային եղանակով։Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտ է մշակել էլեկտրոնային համակարգ, որը կապահովի քաղաքացիական գործերի էլեկտրոնային եղանակով հարուցումը, քննությունը, լուծումն ու բողոքարկումը, ինչպես նաև դատավարական գործողությունների հետ կապված դատարանի կողմից արդյունավետ կառավարման հնարավորությունները՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ կիրառելի իրավական ակտերի։ Գործող էլեկտրոնային համակարգերի արդիականացման և լրամշակման միջոցով պետք է ներդրվեն էլեկտրոնային լուծումներ, որոնք կապահովեն Առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների քաղաքացիական գործերի՝ էլեկտրոնային եղանակով հարուցումը, քննությունը, լուծումը և բողոքարկումը՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ կիրառելի իրավական ակտերի։Ներդրվելիք համակարգը պետք է ապահովի նաև բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ էլեկտրոնային եղանակով հարցումներ իրականացնելու և տեղեկատվության ստանալու հնարավորությունը և լինի փոխգործելի արդարադատության ոլորտի էլեկտրոնային համակարգերի հետ:Վերոշարադրյալ կարիքների գնահատման համատեքստում և ի կատարումն ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին ռազմավարական նպատակի 1-ին կետով նախատեսված՝ «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման, ներդրման և գործարկման գործողության՝ 2022 թ. հունիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Պատվիրատու) և «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս ՍՊԸ»-ի (այսուհետ՝ Կատարող) միջև կնքվել է ՀՀԱՆ-ԷԱՃԾՁԲ-22/30-1 «Պետության կարիքների համար ծառայության մատուցման պետական գնման պայմանագիրը» (այսուհետ՝ Պայմանագիր):Համաձայն Պայմանագրի 7.15 կետի՝ պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումն իրականացվում է այդ նպատակով ֆինանսական միջոցների առկայության և դրա հիման վրա կողմերի միջև համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով: Հաշվի առնելով, որ Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1118-Ն որոշմամբ կատարվել է վերաբաշխում և 348.000.000 ՀՀ դրամ հատկացվել է քաղաքացիական դատավարության թվայնացման աշխատանքների ապահովմանը՝ 2022 թ. օգոստոսի 23-ին Պատվիրատուի և Կատարողի միջև կնքվել է «2022 թ. հունիսի 13-ի «Պետության կարիքների համար ծառայության մատուցման պետական գնման պայմանագիր» N ՀՀԱՆ-ԷԱՃԾՁԲ-22/30-1 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» թիվ 1 Համաձայնագիրը:Ըստ Պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված Տեխնիկական բնութագրի (այսուհետ՝ Տեխնիկական բնութագիր) 9-րդ բաժնի՝ ծառայությունների մատուցումը պետք է իրականցվի 3 փուլով: Պայմանագրի տեխնիկական բնութագրով և ծառայությունների մատուցման ժամանակացույցով նախատեսված աշխատանքների շրջանակում Պայմանագրի փուլերի ուղեկցման իրականացման, ամեն փուլով և դրա բաղադրիչներով մասնագիտական եզրակացության տրամադրման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը 23.11.2022 թ. «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲ ընկերության հետ կնքել է թիվ ՀՀԱՆ-ՀՄԱԾՁԲ-22/45 պայմանագիրը, որը ևս ունի իրականացման երեք փուլ, որոնք իրականացվում են Պայմանագրի փուլերի արդյունքների հիման վրա: Ընդ որում, ՀՀԱՆ-ՀՄԱԾՁԲ-22/45 պայմանագրով նախատեսված ծառայությոuնները ձեռքբերելու նպատակով գումարը հատկացվել է ՀՀ կառավարության 03.11.2022թ․ թիվ 1696-Ն որոշմամբ։Հաշվի առնելով, որ 2022 թ. «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս ՍՊԸ»-ի կողմից տրամադրվել է Պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը, «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲ ընկերությունն մատուցել է համապատասխան ծառայությունները, որոնց համար 14․12․2022թ․ վճարվել է 3,360.0 հազ․ դրամ: Համաձայն թիվ ՀՀԱՆ-ՀՄԱԾՁԲ-22/45 պայմանագրի համաձայն՝«Խորհրդատվական ծառայությունների մատուցման արդյունքում վճարումներն իրականացվելու են հետևյալ սկզբունքով.Մատուցված ծառայության դիմաց վճարումն իրականացվելու է հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա: Ընդ որում, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը մատուցված և Պատվիրատուի կողմից ընդունված ծառայության արդյունքի դիմաց վճարումը կիրականացվի մինչև 2022թ. դեկտեմբերի 28-ը: Ծառայությունը 2023 թվականին մատուցվելու դեպքում ծառայության դիմաց վճարումը կիրականացվի այդ նպատակով համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու և դրա հիման վրա կողմերի միջև կնքվելիք վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետում:1-ին փուլ՝ Պայմանագրի գնի 20 % - վճարվելու է Կատարողի կողմից թիվ ՀՀԱՆ-ԷԱՃԾՁԲ-22/30-1 պայմանագրի 1-ին փուլի աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրումից հետո:2-րդ փուլ՝ Պայմանագրի գնի 40 % - վճարվելու է Կատարողի կողմից թիվ ՀՀԱՆ-ԷԱՃԾՁԲ-22/30-1 պայմանագրի 2-րդ փուլի աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրումից հետո:3-րդ փուլ՝ Պայմանագրի գնի 40 % - վճարվելու է Կատարողի կողմից թիվ ՀՀԱՆ-ԷԱՃԾՁԲ-22/30-1 պայմանագրի 3-րդ փուլի աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրումից հետո:»Ելնելով վերոնշյալից և հաշվի առնելով, որ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ կատարել է պայմանագրի 2-րդ փուլի աշխատանքները և մինչև կիսամյակի վերջ կկատարվեն նաև 3-րդ փուլի աշխատանքները՝ անհրաժեշտություն է առաջացել տրամադրել նաև թիվ ՀՀԱՆ-ՀՄԱԾՁԲ-22/45 պայմանագրի 2-րդ և 3-րդ փուլերի վճարման համար նախատեսված գումարները՝ 13,440․0 հազ․ դրամ։ 2.Առաջարկվող կարգավորման բնույթը.ՀՀԱՆ-ՀՄԱԾՁԲ-22/45 պայմանագրի համաձայն խորհրդատվական ծառայությունների մատուցման արդյունքում 2-րդ և 3-րդ փուլերի վճարումներն իրականացնելու նպատակով նախագծով նախատեսվում է գումար հատկացնել Եվրոպական միությունից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդի հաշվին։ 3.Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Եվրոպական միությունից ստացված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման, ներդրման և գործարկման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարումները։ 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագծի ընդունումը բխում է Կառավարության «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ որոշման հավելված N 1-ի «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում» նպատակի իրագործման ապահովման անհրաժեշտությունից:Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4-րդ կետով սահմանված՝ Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակում և ներդնում միջոցառման իրականացումից։PK ! P word/footnotes.xml
PK ! Q2 word/endnotes.xml
PK ! P P word/theme/theme1.xml
PK ! p&