PK ! $L) ) [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! fo word/_rels/document.xml.rels
PK ! D~bQ bQ word/document.xml
ՏԵՂԵԿԱՆՔՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք Գ Լ ՈՒ Խ 12 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ(վերնագիրը լրաց. 11.09.18 ՀՕ-381-Ն)Հոդված 169․32 Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում և պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը1․ Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում և պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի լիազոր մարմնին սահմանված ժամկետներում կամ կարգով չներկայացնելը կազմակերպության համար՝ առաջացնում է նախազգուշացում:2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումից հետո 5 օրվա ընթացքում հաշվետվությունները չներկայացնելն առաջացնում է տուգանք՝1) կազմակերպության (բացառությամբ՝ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպության կողմից կուտակման և պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների գումարի 10 տոկոսի չափով. 2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար՝սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելն առաջացնում է տուգանք՝ 1) կազմակերպության (բացառությամբ՝ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպության կողմից կուտակման և պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների գումարի 20 տոկոսի չափով. 2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար՝սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով»։Հոդված 42.1.Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ստուգայցերի, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը(վերնագիրը փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-173-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, խմբ. 04.12.19 ՀՕ-266-Ն, լրաց. 15.07.21 ՀՕ-311-Ն)1. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը (բացառությամբ նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման շրջանակներում տրվող հանձնարարականների) կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ստուգայցերի, ուսումնասիրությունների և (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը՝առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:(42.1 -ին հոդվածը լրաց. 08.12.04 ՀՕ-171-Ն, փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, 21.03.18 ՀՕ-173-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, խմբ. 04.12.19 ՀՕ-266-Ն, լրաց. 15.07.21 ՀՕ-311-Ն)Գ Լ ՈՒ Խ 15.1ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ (գլուխը լրաց. 04.03.20 ՀՕ-130-Ն)Հոդված 213.2.Նյութական պահուստի օրենսդրության պահանջներիխախտումը 1. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը պահպանող կազմակերպության համար՝ առաջացնում է նախազգուշացում:2. Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում պետական պահուստում պակասորդը չվերականգնելը պահպանող կազմակերպության համար՝ առաջացնում է տուգանք` պակաս կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում պետական պահուստում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով:3. Պահպանող կազմակերպության կողմից պետական պահուստի նյութական արժեքների փչացումը կազմակերպության համար՝ առաջացնում է նախազգուշացում:4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը կազմակերպության համար՝ առաջացնում է տուգանք՝ փչացած ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը չկատարելը՝ փչացած ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով:5. Զորահավաքային պահուստ ձևավորելու առաջադրանքը, ինչպես նաև ռազմավարական պաշարների պահուստի կուտակումը սահմանված ժամկետներում չկատարելը կազմակերպության համար՝ առաջացնում է նախազգուշացում: տուգանք՝ 1 կազմակերպության (բացառությամբ՝ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած, ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ 100 տոկոսի չափով.2 ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ չկուտակված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, առաջադրանքը չկատարելը կազմակերպության համար՝ առաջացնում է տուգանք՝ չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ չկուտակված ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով:8. Նյութական արժեքների ինքնակամ օգտագործման կամ պակասորդի համար ինքնակամ օգտագործման կամ պակասորդի հայտնաբերման օրվանից 30 օրվա ընթացքում դրանք պետական պահուստում չվերականգնելը կազմակերպության համար՝ առաջացնում է տուգանք՝ ինքնակամ օգտագործված կամ պակաս ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով:8․ Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 15 օրվա ընթացքում զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքները նյութական պահուստում չվերականգնելն առաջացնում է տուգանք՝ կազմակերպության (բացառությամբ՝ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, ռազմավարական պաշարների պակասորդ կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100 տոկոսի չափով.ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական նշանակության գույք ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպության համար՝ չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չվերականգնելը՝ չվերականգնված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։9. Զորահավաքային պահուստում կամ ռազմավարական պաշարների պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքներ ամբարելը և (կամ) պահելը, ինչպես նաև ապրանքների պահպանման ժամկետները գերազանցելը կազմակերպության համար՝առաջացնում է նախազգուշացում:10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, համապատասխան նյութական արժեքներ չամբարելը կազմակերպության համար՝ առաջացնում է տուգանք՝ այն ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 60 օրվա ընթացքում համապատասխան նյութական արժեքներ չամբարելը՝ այն ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները:10․ Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ զորահավաքային պահուստում կամ ռազմավարական պաշարների պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին համապատասխանող ապրանքներ չամբարելը, ինչպես նաև պահպանման սահմանված ժամկետը լրացած ապրանքները չփոխարինելը առաջացնում է տուգանք՝ 1 կազմակերպության (բացառությամբ՝ դեղեր կամ բժշկական նշանակության գույք ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ այն ապրանքների ձեռքբերման արժեքի 10 տոկոսի չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ ապրանքները չփոխարինելը՝ 100 տոկոսի չափով.2 դեղեր կամ բժշկական նշանակության գույք ամբարելու պարտավորություն ունեցող կազմակերպության համար՝ Չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, իսկ 30 օրվա ընթացքում չամբարելը կամ չփոխարինելը՝ չամբարված կամ չփոխարինված յուրաքանչյուր անվանում դեղի կամ բժշկական նշանակության գույքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով։11. Սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սույն հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կամ 10-րդ մասերում նշված ապրանքների արժեքի 300 տոկոսի չափով:Հոդված 230.Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը(վերնագիրը խմբ. 21.03.18 ՀՕ-173-Ն, 04.12.19 ՀՕ-266-Ն) 1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդուղղ., 45-47.5-րդ, 47.7-47.12-րդ հոդվածներով, 47.15-րդ հոդվածի 1-3-րդ, 7-9-րդ մասերով, 47.18-47.27-րդ, 47.28-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հանձնարարականները չկատարելու մասով), 96.1-ին, 152-րդ հոդվածներով, 156.1-ին հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 158.1-ին, 169.5-րդ, 169.8-րդ, 169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի կամ բժշկական նշանակության գույքի մասով), 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 2-րդ կետով, 173.1-ին հոդվածի 3-րդ մասով, 173.3-րդ հոդվածով, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (դեղորայքի ձեռքբերման և շրջանառության հետ կապված իրավախախտումների մասով), 11-րդ (դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների մասով) և 14-րդ մասերով, 198-րդ հոդվածով, 201-րդ հոդվածի 3-5-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով (դեղերի և բժշկական նշանակության գույքի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:2. Առողջապահության ոլորտում և աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները և տարածքային կենտրոնների պետերը, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք:(230-րդ հոդվածը փոփ. 14.06.94 ՀՕ-105, 26.12.02 ՀՕ-499-Ն, 25.12.03 ՀՕ-31-Ն, 14.12.04 ՀՕ-187-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-296-Ն, փոփ. 18.03.08 ՀՕ-8-Ն, 24.06.10 ՀՕ-118-Ն, խմբ. 21.03.18 ՀՕ-173-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 06.05.20 ՀՕ-269-Ն, 04.09.20 ՀՕ-405-Ն, 18.06.20 ՀՕ-351-Ն, 09.10.20 ՀՕ-456-Ն, 17.09.20 ՀՕ-444-Ն, խմբ. 04.12.19 ՀՕ-266-Ն, 15.07.21 ՀՕ-311-Ն, լրաց. 05.05.21 ՀՕ-196-Ն, 27.05.21 ՀՕ-229-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-268-Ն, լրաց. 09.02.22 ՀՕ-30-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն)Հոդված 2382.Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինըՍննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 158 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, քսանհինգերորդ, քսանութերորդ, քսանիններորդ, երեսուներորդ երեսունհինգերորդ, քառասունվեցերորդ և քառասունյոթերորդ մասերով, 169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով) և 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 1822, 182.4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) և 4-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) և 14-րդ մասերով, 188-րդ և 213.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության պետը և տարածքային մարմինների ղեկավարները, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք:(2382 - րդ հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-194-Ն, փոփ. 20.05.09 ՀՕ-131-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-17-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-182-Ն, 17.11.17 ՀՕ-215-Ն, 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, 09.10.20 ՀՕ-456-Ն, 09.02.22 ՀՕ-30-Ն, փոփ. 04.03.22 ՀՕ-41-Ն)Հոդված 244.7.Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը(վերնագիրը փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն) 1. Սույն օրենսգրքի 44.3-րդ հոդվածով, 47.15-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերով, 47.16-րդ հոդվածով, 47.17-րդ հոդվածով, 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 40-45-րդ մասերով, 169.32-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 2-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով) և 3-րդ մասի 1-ին կետով (ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ոչ պարենային ապրանքների մասով), 182.5-րդ հոդվածի 11-րդ (բացառությամբ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման հետ կապված իրավախախտումների) և 14-րդ մասերով, 173.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-9-րդ մասերով, 188-րդ հոդվածով (բացառությամբ 5-րդ մասի), 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով և 213.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։2. Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 158-րդ հոդվածի 28-րդ մասով, 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):(2447 - րդ հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 12.09.08 ՀՕ-142-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-247-Ն, 29.06.16 ՀՕ-124-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 09.10.20 ՀՕ-456-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-143-Ն, լրաց. 01.07.21 ՀՕ-289-Ն)PK ! M& word/theme/theme1.xml
PK ! ~ word/settings.xml
PK ! 3M~ M~ word/styles.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! 7 7 word/numbering.xml
PK ! [rU U customXml/itemProps1.xml
PK ! $ customXml/item1.xmlPK ! Vif word/fontTable.xml
PK ! YNC word/webSettings.xml
PK ! 9|] ] docProps/app.xml
Normal1198250514283Microsoft Office Word011933falseTitle1Название1false16755falsefalse16.0000PK XV~
docProps/core.xmlASUShttps://mul2.gov.am/tasks/780248/oneclick/popoxutyunneri texekanq vivo.docx?token=d9d19685e765b7fbd8bc83a81d4ebee6Admin602022-11-03T06:14:00Z2023-04-20T13:20:00ZPK ! $L) ) [Content_Types].xmlPK ! N N Z _rels/.relsPK ! fo word/_rels/document.xml.relsPK ! D~bQ bQ word/document.xmlPK ! M& _ word/theme/theme1.xmlPK ! ~ Zz word/settings.xmlPK ! 3M~ M~ word/styles.xmlPK ! t?9z( ( ! customXml/_rels/item1.xml.relsPK ! 7 7
word/numbering.xmlPK ! [rU U B customXml/itemProps1.xmlPK ! $ "D customXml/item1.xmlPK ! Vif aE word/fontTable.xmlPK ! YNC pR word/webSettings.xmlPK ! 9|] ] V docProps/app.xmlPK XV~
[ docProps/core.xmlPK T^