PK ! j'
[Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! 6Hh word/_rels/document.xml.rels
PK ! A^U]c ]c word/document.xml
ԱՄՓՈՓԱԹԵՐԹ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի № 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՀՀ վարչապետի աշխատակազմ17.04.2023թ.№ 02/16.4/12985-2023ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Նախագծով առաջարկվում է որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկում լրացնել 40-րդ կետ (ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի շրջանակներում պետական հիմնադրմամբ հիմնադրամներից էներգետիկ ծառայությունների, այդ թվում՝ էներգախնայողության ծառայությունների ձեռքբերում): Սկզբունքային առարկություն չունենալով առաջարկվող կարգավորման հետ, այդուհանդերձ գտնում ենք, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրերի շրջանակներում դրույթի ամրագրումը խնդրհարույց է, քանզի որոշակիացված չէ, թե ՀՀ կառավարություն իր որ լիազորության շրջանակներում է համանման ծրագրեր հաստատում: Որոշման նախագծում հնարավոր չէ սպառիչ թվարկել, թե յուրաքանչյուր դեպքում ՀՀ կառավարությունը իր որ լիազորությունն է իրացնելու կոնկրետ ծրագրին կամ ծրագրի իրականացում նախատեսող համաձայնագրին հավանություն տալով։ Մի դեպքում ՀՀ կառավարությունը կարող է իրացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունը, մեկ այլ դեպքում՝ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորությունները։ Ներկայացված Նախագծով առաջարկվում է մեկ անձից գնման ընթացակարգի կիրառում, եթե ՀՀ կառավարությունը երբևէ ընդունել կամ ընդունելու է որևէ ծրագիր հաստատելու կամ հավանություն տալու մասին որոշում, որը կվերաբերի կարգավորման առարկային։PK ! {Ix$ $ word/footnotes.xml
PK ! g word/endnotes.xml
PK ! >ύ word/theme/theme1.xml
PK !