PK ! `1 1 [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! FL L word/_rels/document.xml.rels
PK ! QJp p word/document.xml
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության թիվ 2008-Լ որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանված կարգով շրջանառել համապատասխան որոշման նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որի նպատակը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն է:Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է 2021 և 2022 թվականներին, ընդ որում․ 2021 թվականին՝ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 143-Ն, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի թիվ 457-Ն, ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 887-Ն, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 1960-Ն և ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 2062-Ն որոշումներով։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին վերոնշյալ հինգ որոշումներով ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ։ 2022 թվականին՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 556-Ն, ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 1367-Ն և ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1960-Ն որոշումներով։ Ընդհանուր առմամբ 2022 թվականին վերոնշյալ երեք որոշումներով ուսման վարձի փոխհատուցում են ստացել 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 382,307.7 հազար դրամ:Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թվականի ամռանը և 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից սահմանված կարգով և ժամկետներում ուսումնառությունը շարունակող ուսանողներ են, և 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 59 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 16,344․8 հազար դրամ /հաշվարկը կցվում է/: Կարգավորման նպատակը և բնույթը.Առկա խնդրին լուծում տալու նպատակով նախարարությունն առաջարկում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումների, մասնավորապես՝ 1111 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր ծրագրի 12004 «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում միջոցառման շրջանակում 16,344.8 հազար դրամ կատարել վերաբաշխում, որի նվազեցման արդյունքում հետագայում ՀՀ պետական բյուջեի հաշվին նշված գումարի չափով ֆինանսական միջոցների վերականգնման անհրաժեշտություն չի լինի և փոխհատուցում տրամադրել պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների` բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկատվության հիման վրա։ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, աշխատակիցները: Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների` 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն է:Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի: Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021 թվականի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի «4.Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «4.3.Կրթություն» ենթաբաժնի բարձրագույն կրթության պարբերության 6-րդ ենթակետ, որով նախատեսվում է՝ «բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը զուգընթաց մինչև 2024 թվականն ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքների վերանայմանը՝ ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը»: Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.Չի առաջացնում:2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.Համապատասխանում է: Այլ տեղեկություններ. Չկան:PK ! ǵ word/footnotes.xml
PK !