PK ! I [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! *B word/_rels/document.xml.rels
PK ! δ W W word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԿարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.2019 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաև՝ ՀՀ) կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով սահմանվեց բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ ԲԳՎ) տրամադրման կարգը։ Որոշման ընդունման նպատակն էր՝ ապահովել մշտական օթևանով 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց:Որոշմամբ հաստատված ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) 2020-2022 թվականների ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում և դրա շրջանակներում բնակարանի գնման վկայագրեր են ստացել 273 ընտանիքներ, որոնցից 221-ը 2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ, արդեն իրացրել են վկայագրերը և գնել են բնակարաններ (փաստացի ծախսը կազմել է շուրջ 3.0 մլրդ․ դրամ)։ 2023թ. նախատեսվում է ծրագրի իրականացումը նաև ՀՀ մարզերում: Այդ նպատակով 2022 թվականի մարտի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվեց թիվ 283-Ն որոշումը, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Որոշմամբ սահմանված ընթացակարգերում՝ դրանք կիրառելի դարձնելով մարզերում ծրագրի իրականացման համար։2022 թվականին իրականացվեց մարզերում բնակվող հավակնորդ շահառու ընտանիքների վերահաշվառման գործընթացը, որի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 1-ին։ Ըստ վերահաշվառման արդյունքների՝ ՀՀ տասը մարզերում ծրագրի հավակնորդ շահառուների թիվը 194 ընտանիք է։ Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշմամբ սահմանվել է՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 1,492,400.0 հազ. դրամ ուղղել Միգրացիոն ծառայության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքների բնակարաններով ապահովմանը՝ ԲԳՎ-ների տրամադրման միջոցով: ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 866-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով Միգրացիոն ծառայությանը հատկացվել է 1,869,895 հազ. դրամ Միգրացիոն ծառայության կողմից 2019-2020 թվականներին իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքների բնակարաններով ապահովմանը՝ ԲԳՎ-ների տրամադրման միջոցով:ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 697-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Միգրացիոն ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցներն ուղղվել են Միգրացիոն ծառայության կողմից 2020-2021 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող ընտանիքների բնակարաններով ապահովմանը՝ ԲԳՎ-ների տրամադրման միջոցով, որով ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց մշտական օթևանով ապահովելու ծրագիրը Երևան քաղաքում:ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի «ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 283-Ն որոշման 2-րդ կետով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով Միգրացիոն ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցներն ուղղվել են Միգրացիոն ծառայության կողմից 2021-2022 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ՀՀ մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին ԲԳՎ-ների տրամադրման միջոցով, բնակարանային խնդրի լուծմանը։ Այդ նպատակով Միգրացիոն ծառայության կողմից 2022 թվականի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով մարզերում բնակվող 194 հավակնորդ ընտանիքների ԲԳՎ-ներ տրամադրելու համար անհրաժեշտ է շուրջ 1.5 մլրդ. դրամ: Ծրագրի շարունականությունը մարզերում ապահովելու նպատակով ՀՀ Կառավարության 01.12.2022 թվականի N 1860-Ն որոշման 3-րդ կետով ՀՀ կառավարության 2019-2021 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 697-Ն որոշումներով ՀՀ 2019-2021 թվականների պետական բյուջեից Երևան քաղաքի վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող Երևան քաղաքի շահառուների համար հատկացված, սակայն չիրացված գումարները պետք է վերադարձվեին ՀՀ պետական բյուջե և փոխանցվեին մարզերի նոտարների դեպոզիտ հաշիվներին: Չնայած դրան այդ գումարները «Երևան» նոտարական տարածքի նոտարների կողմից չեն վերադարձվել պետական բյուջե՝ մնալով նոտարների դեպոզիտ հաշիվներում, ՀՀ արդարադատության նախարարության հետևյալ հիմնավորմամբ՝ «Նոտարիատի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական գումարները կամ արժեթղթերը կարող են վերադարձվել դրանք դեպոզիտ հանձնած անձին միայն այն անձի համաձայնությամբ, հօգուտ որի կատարվել է վճարը, կամ դատարանի վճռով: Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոտարները փաստացի հնարավորություն չունեն իրենց դեպոզիտ հաշիվներում առկա նշված գումարները վերադարձնել ՀՀ պետական բյուջե՝ նկատի ունենալով Օրենքի վերը նշված դրույթները, ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկվում է վերջիններիս դեպոզիտ հաշիվներում առկա մնացորդային գումարների ելքագրում իրականացնելու փոխարեն կազմակերպել դրանց շրջանառությունը նոտարների դեպոզիտ հաշիվների միջև, մասնավոապես որպես խնդրի այլընտրանքային լուծում՝ դիտարկելով վերոնշյալ նոտարների դեպոզիտ հաշիվներին փոխանցված, սակայն չիրացված գումարների փոխանցումն այլ համապատասխան նոտարների դեպոզիտ հաշիվներին՝ մարզերում շահառու ճանաչված՝ բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց համար նախատեսված գումարները վերջիններիս կողմից հետագայում իրացնելու նպատակով:ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածի 824,959,500 դրամ գումարը արդեն իսկ փոխանցվել է ՀՀ մարզերի նոտարների դեպոզիտ հաշիվներին և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն առաջարկում է ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտարի (նստավայրը Կենտրոն, Նորք Մարաշ) ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված 900018000308 դեպոզիտայի հաշվին փոխանցված սակայն չօգտագործված մնացորդային գումարներից 107,386.0 հազ. դրամն ուղղել ԲԳՎ-ի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության դեպքում՝ ծրագրի շահառուներին ԲԳՎ-ի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմանը, իսկ 357,671.5 հազ. դրամը և ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտարի (նստավայրը Կենտրոն 4) ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված 900018000456 դեպոզիտայի հաշվին փոխանցված սակայն չօգտագործված մնացորդային 289,359.5 հազ. դրամը միասին ընդամենը 647,031.0 հազ. դրամ գումարը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում փոխանցել ՀՀ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ» Հրազդան քաղաքի նոտարական տարածքի նոտարի (նստավայրը Կենտրոն թաղամաս, Սահմանադրության հրապարակ շ.1) ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված 900018000639 դեպոզիտ հաշվին՝ մարզերում ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:2․ Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1860-Ն» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նպատակն է՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների մարզերում ծրագրից արդյունավետ օգտվելու, մշտական օթևան ունենալու, բնակարանային հարցի լուծման ապահովումը և բյուջեից հավելյալ ֆինանսավորման պահանջի բացառումը:3․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը. Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ 4. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.Նախագծի մշակման համար ձևական իրավական աղբյուր է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը։«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններՆախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։ 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:7. Ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։ՀՀ ներքին գործերի նախարարությունPK ! 4P word/theme/theme1.xml
PK ! a0J^ ^ word/settings.xml
PK ! *#?YV YV word/styles.xml
PK ! L3,8 ,8 word/numbering.xml
PK ! U U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! H=j j docProps/app.xml
Normal14614118049Microsoft Office Word06718falseTitle1Название1SPecialiST RePackfalse9442falsefalse14.0000PK ! P:gI6 6 customXml/item1.xml
PK ! word/fontTable.xml
PK ! Iz z word/webSettings.xml
PK ! {JY JY word/stylesWithEffects.xml
PK s[VW-B B docProps/core.xmlIrina Davtyanhttps://mul2.gov.am/tasks/775432/oneclick/84d5759636f8244231b39a1d479ba7fde48efbcd4df711fdf3ea904c04860d1f.docx?token=5bc2b19e4eb8e861eec9d6f4ed618272Admin62023-02-03T13:54:00Z2023-02-21T10:49:00Z2023-04-03T12:51:00ZPK ! I [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! *B ? word/_rels/document.xml.relsPK ! δ W W E word/document.xmlPK ! 4P f word/theme/theme1.xmlPK ! a0J^ ^ word/settings.xmlPK ! *#?YV YV word/styles.xmlPK ! L3,8 ,8 e6 word/numbering.xmlPK ! U U n customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( Lp customXml/_rels/item1.xml.relsPK ! H=j j q docProps/app.xmlPK ! P:gI6 6 Hv customXml/item1.xmlPK ! w word/fontTable.xmlPK ! Iz z word/webSettings.xmlPK ! {JY JY word/stylesWithEffects.xmlPK s[VW-B B # docProps/core.xmlPK