PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! [h word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)ՀՀ կառավարության 23.03.2023թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 363-Լ որոշման 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ և դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշումներով (այսուհետ՝ Որոշումներ) հաստատվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը:Կառավարության 2022 թվականի դեկտմեբերի 15-ի N 1926-Լ որոշման համաձայն Որոշումներով սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի մարտի 10-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:Նշյալ անձանց Որոշումների շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է լրացուցիչ ֆինասական միջոցների (5.4 մլն դրամ) հատկացման անհրաժեշտություն:1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ, որով ՀՀ պետական բյուջեով «1011.Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման ֆինանսական միջոցներից կհատկացվի 5.4 մլն դրամ՝ Որոշումների շրջանակներում 2023թ․ մարտ և ապրիլ ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Պակասեցվող ֆինանսական միջոցները արդյունքային ցուցանիշների փոփոխություն չի նախատեսում:2. Կարգավորման առարկան Ներկայացվող նախագծով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքների ֆինանսական վիճակի բարելավում:4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասինՆախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 10 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ 2023 թվականի մարտ և ապրիլ ամիսների համար:Որոշումների շրջանակներում իրականացվող միջոցառումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի 1205 ծրագրի 12020 միջոցառմամբ (Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դրամական աջակցություն քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց), որտեղ առկա է 600.000 դրամ:Այսպիսով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով կպահանջվի 5.400.000 դրամ (10 x 2 x 300.000=6.000.000-600.000=5.400.000 դրամ):5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.2-րդ կետից, այն է՝ Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:PK ! @ word/theme/theme1.xml
PK ! $c} } word/settings.xml
PK ! word/webSettings.xml
PK ! 7f! ! word/styles.xml
PK ! / / word/numbering.xml
PK ! 2® word/fontTable.xml
PK ! 94V V docProps/app.xml
Normal147044016Microsoft Office Word0339falseTitle1Название1false4711falsefalse16.0000PK ~V- docProps/core.xmlSergey Tashcyanhttps://mul2.gov.am/tasks/772050/oneclick/himnavorum 4.04.2023 (55).docx?token=8fa5f3d412acf93576cb319e2758423aGohar.Hayrapetyan22023-04-04T06:02:00Z2023-04-04T06:02:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! [h = word/document.xmlPK ! @ f word/theme/theme1.xmlPK ! $c} } ( word/settings.xmlPK ! e word/webSettings.xmlPK ! 7f! ! R word/styles.xmlPK ! / / ! word/numbering.xmlPK ! 2® P word/fontTable.xmlPK ! 94V V a docProps/app.xmlPK ~V- Nf docProps/core.xmlPK i