PK ! ʉۦ [Content_Types].xml
PK ! U~ _rels/.rels
PK ! D D word/_rels/document.xml.rels
PK ! xd word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՆախագծի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի 1408-Լ որոշմամբ սահմանվել է պահանջ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով: «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման, փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման մեկանգամյա լիցենզիաների տրամադրումը «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով իրականացնելու անրաժեշտությամբ:2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս Լիազոր մարմինը թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման, փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման մեկանգամյա լիցենզիան տրամադրում է թղթային եղանակով, ուստի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի 1408-Լ որոշմամբ սահմանված պահանջը չի իրականացվում:3. Կարգավորման նպատակը և բնույթը Այս նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման գործընթացը, ինչպես նաև փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման գործընթացը էլեկտրոնային եղանակով` «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով իրականացնելու համար։ Միաժամանակ չսահմանափակելով տնտեսվարողին, նախագծով առաջարկվում է սահմանել, որ թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվությունների) թղթային տարբերակը տրամադրվում է հայտատուին` վերջինիս դիմումի հիման կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում: Թղթային տարբերակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման հավաստագրերի տրամադրման համար հիմք է հանդիսանում «Թմրամիջոցների մասին» 1961թ.-ի կոնվենցիայի Հոդված 31 «Հատուկ դրույթներ միջազգային առևտրի վերաբերյալ» կետ 5.-ը, համաձայն որի «Մինչև արտահանման թույլտվություն տալը, Կողմերը պահանջում են ներկայացնել ներմուծման թույլտվությունը, որը տրվում է ներմուծող երկրի իրավասու մարմինների կողմից և հավաստում է, որ դրա մեջ նշված թմրամիջոցի կամ թմրամիջոցների ներմուծումը թույլատրվում է, և այդ թույլտվությունը ներկայացվում է արտահանման թույլտվություն ստանալու նպատակով դիմող անձի կամ ձեռնարկության կողմից: Կողմերը, որքան հնարավոր է, այդ նպատակների համար օգտագործում են Հանձնաժողովի կողմից սահմանված ներմուծման թույլտվության բլանկները»:4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության և ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ՓԲԸ-ի կողմից:5.Ակնկալվող արդյունքը. «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի ներդրման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման, փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման մեկանգամյա լիցենզիաների տրամադրման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով` «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով։6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին Նախագծի ընդունմամբ 2022 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:PK ! CIS S word/theme/theme1.xml
PK ! >3 word/settings.xml
PK ! .N!Bv Bv word/styles.xml
PK ! g\,8 ,8 word/numbering.xml
PK ! U U customXml/itemProps1.xml
PK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.rels
PK ! B8 docProps/custom.xml
f8cea98c5f674fdf3655cb529927c908f5a443c6407133095ee041e780987f6dPK ! WgC2 2 customXml/item1.xmlPK ! Z3g g word/fontTable.xml
PK ! -o o word/webSettings.xml
PK ! ~c docProps/app.xml
Normal.dotm7636713825Microsoft Office Word0318falseTitle1false4488falsefalse16.0000PK WuVӋ docProps/core.xmlUSERhttps://mul2.gov.am/tasks/771485/oneclick/HimnavorumImport.docx?token=b3e3c5df2496e21dab64a8abd9d73e43Ashkhen Kodikyan112022-12-07T11:54:00Z2023-04-03T08:07:00ZPK ! ʉۦ [Content_Types].xmlPK ! U~ _rels/.relsPK ! D D word/_rels/document.xml.relsPK ! xd _ word/document.xmlPK ! CIS S e word/theme/theme1.xmlPK ! >3 word/settings.xmlPK ! .N!Bv Bv # word/styles.xmlPK ! g\,8 ,8 " word/numbering.xmlPK ! U U ~ customXml/itemProps1.xmlPK ! t?9z( ( customXml/_rels/item1.xml.relsPK ! B8 m docProps/custom.xmlPK ! WgC2 2 N customXml/item1.xmlPK ! Z3g g word/fontTable.xmlPK ! -o o H word/webSettings.xmlPK ! ~c docProps/app.xmlPK WuVӋ docProps/core.xmlPK /