PK ! ߤl [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! ) word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» OՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ1. Անհրաժեշտությունը«Հայաuտանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 23.01.2023 թվականին կայացած նիստում տրվել է համապատասխան եզրակացություն, որի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 30.01.2023 թվականի N 43-Ա հրամանով 2023 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության են ուղարկվել 11 քաղաքացի, որոնք իրենց ծառայությունն են անցնելու ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշմամբ նախատեսված վայրերում (կազմակերպություններում): ՀՀ արդարադատության նախարարի 28.07.2022թ. N 413-Ա հրամանով ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկում ծառայության նշանակված Արման Աշոտի Գասպարյանը ՀՀ արդարադատության նախարարի 07.02.2023թ. N 65-Ա հրամանով փոխադրվել է ծառայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ:«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1. մասի համաձայն այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում (մինչև 30000 ՀՀ դրամ):Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 11 ծառայողներին և փոխադրված 1 ծառայողին անհրաժեշտություն է առաջանում վճարել օրենքով նախատեսված դրամական բավարարման գումարը (11 ծառայողի՝ 2023 թվականի ծառայության 11 ամիսների համար, իսկ մեկ ծառայողի՝ 2023թ. ծառայության 11 ամիսների և հունվար ամսվա 5 օրվա համար)՝ 3.636.000 ՀՀ դրամ:2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները2023 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 30.01.2023 թվականի N 43-Ա հրամանով այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 11 ծառայողի ծառայության ժամկետի ապահովման և վճարման ենթակա դրամական բավարարման գումարները ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն, որի պատճառով խնդիր է առաջանում այլընտրանքային աշխատանքային ծառայողներին օրենքով նախատեսված համապատասխան գումարներ վճարելու հարցում:Միաժամանակ, առաջարկում ենք Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 11 քաղաքացիներին 2023 թվականի դրամական բավարարման գումարները վերաբաշխել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված 1212 «Տարածքային զարգացում» ծրագրի 12026 «Ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումներ» միջոցառումից և տեղեկացնում ենք, որ նշված միջոցառման համար լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա։ 3. Կարգավորման նպատակըԱյլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրամական բավարարման գումարների տրամադրում:4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիքՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:5. Ակնկալվող արդյունքը«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառույթների իրականացում:6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասինՆախագծի ընդունումը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:7. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասինՆախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! ƃ word/theme/theme1.xml
PK ! ^' ' word/settings.xml
PK ! Gm| m| word/styles.xml
PK ! word/webSettings.xml
PK ! =`
word/fontTable.xml
PK ! {/` ` docProps/app.xml
Normal8816063455Microsoft Office Word0288falseTitle1Название1Microsoftfalse4053falsefalse16.0000PK vzVnP P docProps/core.xmlHasmik Aperyanhttps://mul2.gov.am/tasks/771542/oneclick/9566fea27d3987a2f6feddc705950c45d435b78ab2777751c45419e3e4a59d64.docx?token=8f3fb8efbd13e99183edab8ae5dbf2feTatevik Vardanyan182023-02-24T10:40:00Z2023-02-24T06:41:00Z2023-03-20T06:25:00ZPK ! ߤl [Content_Types].xmlPK ! N N Q _rels/.relsPK ! ) word/document.xmlPK ! dQ1 1 word/_rels/document.xml.relsPK ! ƃ ~ word/theme/theme1.xmlPK ! ^' ' 4 word/settings.xmlPK ! Gm| m| word/styles.xmlPK ! $Q word/webSettings.xmlPK ! =`
2[ word/fontTable.xmlPK ! {/` ` f docProps/app.xmlPK vzVnP P j docProps/core.xmlPK
n