PK ! 2oW [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! word/_rels/document.xml.rels
PK ! T9 9 word/document.xml
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)ՀՀ կառավարության 23.03.2023 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1773-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 370-Լ որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1773-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել են 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը:Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին հատկացվող դրամական օգնությունը (միանվագ 500 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։ Սակայն նախարարություն առկա տեղեկատվության համաձայն բազմաթիվ զինծառայողներ Որոշմամբ սահմանված կարգով չեն ներկայացրել դիմում սոցիալական աջակացությունը ստանալու համար (պայմանավորված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, ինչպես նաև առողջական և անձնական խնդիրներով):1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ, որով կհատկացվի 33.500.000 դրամ՝ Որոշման շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ 2. Կարգավորման առարկան Ներկայացվող նախագծով կարգավորվում են 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավում:4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասինՆախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 67 զինծառայողի. 67 x 500.000=33.500.000 դրամ:Նախագծի ընդունման դեպքում կպահանջվի 33.500.000 դրամ:5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:PK ! @ word/theme/theme1.xml
PK ! tH| | word/settings.xml
PK ! h word/webSettings.xml
PK ! 7f! ! word/styles.xml
PK ! / / word/numbering.xml
PK ! ,
word/fontTable.xml
PK ! vW W docProps/app.xml
Normal9835413085Microsoft Office Word0257falseTitle1Название1false3619falsefalse16.0000PK %wVȐ+ docProps/core.xmlSergey Tashcyanhttps://mul2.gov.am/tasks/771254/oneclick/himnavorum (88).docx?token=b52653e1932af654fdd99a7eb979578aGohar.Hayrapetyan142023-02-06T14:42:00Z2023-04-03T12:04:00ZPK ! 2oW [Content_Types].xmlPK ! N N _rels/.relsPK ! M word/_rels/document.xml.relsPK ! T9 9 = word/document.xmlPK ! @ word/theme/theme1.xmlPK ! tH| | g word/settings.xmlPK ! h Z word/webSettings.xmlPK ! 7f! ! l word/styles.xmlPK ! / / word/numbering.xmlPK ! ,
A word/fontTable.xmlPK ! vW W ) docProps/app.xmlPK %wVȐ+ . docProps/core.xmlPK 1